Իրանի իշխանությունները շուտով պատասխան կուղարկեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիին ուղղված նամակին։ Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
«Մենք հաստատ ուղիղ բանակցություններ չենք վարի ճնշումների, սպառնալիքների եւ պատժամիջոցների ուժեղացման պայմաններում։ Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով։ Մենք կպատասխանենք Թրամփի նամակին մոտ օրերս եւ կուղարկենք այն համապատասխան ուղիներով»,- ասել է նա Իրանի պետական հեռուստատեսության եւ ռադիոյի եթերում։
Ինչպես նշել է Արաղչին, Թրամփի նամակը «սպառնալիքներ է պարունակում»։ «Բայց դրանում նաեւ նշվում է, որ կան հնարավորություններ։ Մենք կտեսնենք թե՛ սպառնալիքները, թե՛ հնարավորությունները»,- ավելացրել է դիվանագետը։
Թրամփը բազմիցս սպառնացել է Իրանին ռազմական ուժով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ առաջնորդը հրամանագիր է ստորագրել՝ վերադառնալով առավելագույն ճնշման քաղաքականությանը՝ ասելով, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։ Խամենեին ընդգծել է, որ Թեհրանը չի բանակցի ճնշման տակ։
0Comments