Փենթագոնի ղեկավարն ու ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են Ուկրաինայում իրավիճակը

Մանրամասներ
Փենթագոն ՌԴ պաշտպանության նախարար

Փենթագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ, այս մասին հայտնել է Փենթագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը։

Զրույցից մանրամասներ չեն հաղորդվում, հայտնի է միայն, որ նախարարները «կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ», իսկ Օսթինը նշել է հաղորդակցության պահպանման կարևորությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոսել է «իրավիճակի հետագա սրման վտանգի մասին՝ կապված Ուկրաինայի զինված ուժերին ամերիկյան զենքի շարունակական մատակարարման հետ», փոխանցում է BBC-ն։