Արդեն ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարում իրականացնել ֆիզիկական բանկային քարտերով. փոխքաղաքապետ

Մանրամասներ
ավտոբուս

«Արդեն բոլոր ավտոբուսներում և միկրոավտուբուսներում հնարավոր է վճարում իրականացնել ֆիզիկական բանկային քարտերով՝ ՀՀ բանկերի կողմից թողարկված»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Այս գործարքները միջնորդավճար չեն ենթադրում քաղաքացիների կողմից։ Միջնորդավճարները վճարվում են «Թելսել»-ի կողմից»,- ասաց Սուրեն Գրիգորյանը՝ նշելով որ հաջորդիվ քարտային վճարման հնարավորություն կլինի նաև Մետրոպոլիտենում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեցմ որ դեռևս ավտոբուսներում չի գործում հեռախոսների NFC (Apple Pay, Google Pay) վճարման տարբերակը, բայց շուտով ծրագրային այս տարբերակը ևս կլրացվի:

Նշվեց նաև, որ այսօրվանից 15 նոր տրոլեյբուս է գիծ դուրս գալու: Եվ արդեն Հայաստանում են գտնվում 8.6 մետրանոց 171 նոր ավտոբուսները, որոնք գիծ դուրս կգան ամենաուշը հունվարի 1-ին: