«Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանը գրում է. ««Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին և ՏԻԳՐԱՆԱՇԵՆԻ կարևորությունը «Մարդկության ընդհանուր ճակատագրի համայնք» կառուցելու հայեցակարգում»…
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու գործարկումը Հայաստանը Պարսից ծոցն ու Սև ծովը կապող կարևորագույն տարանցումային հանգույց դառնալով՝ դուրս կհանի հանրապետությունը տրանսպորտային շրջափակումից, ինչը կջախջախի Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրերը։
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին դառնալով Պարսից ծոց – Սև ծով միջանցքի առանցքային օղակ՝ Հայաստանը «Նոր մետաքսի ճանապարհ» գլոբալ նախագծի մի մասն է դարձնում։
ՏԻԳՐԱՆԱՇԵՆ-ով անցնող մայրուղին հանդիսանում է կարևորագույն ռազմավարական ճանապարհ՝ Հայաստանը տրանսպորտային շրջափակումից հանելու համար և իրագործելու «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու միջոցով Հայաստանը Պարսից ծոցն ու Սև ծովը իրար կապելու հնարավորությունը։
«Հյուսիս-հարավ» մայրուղին կարևոր է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի համատեքստում տարածաշրջանային կայունության ու անվտանգության տեսանկյունից։Այս նախագիծը թուլացնելու է տարածաշրջանում Բաքվի ու Անկարայի լոգիստիկ դերակատարությունը»։
Ադրբեջանը ամեն կերպ փորձում է տիրանալ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԻՆ, քանի որ «Հյուսիս-հարավ» մայրուղին Հայաստանի համար ունի ոչ միայն տնտեսական նշանակություն, այլ անվտանգային։
Այդ իսկ պատճառով Ադրբեջանը ցանկանում է տիրանալ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԻՆ, որպեսզի
– Հայաստանը հավերժ մնա շրջափակման մեջ և կրի Արցախահայության ճակատագիրը
– Հայաստանը չմիանա «Մեկ Գոտի, Մեկ Ճանապարհ» մեգանախգծին
– Հայաստանի փոխարեն Ադրբեջանը տիրանա բոլոր տրնասպորտային կումինիկացիաներին
– Իրագործեն պանթյուրքիզմի գաղափարը՝ Թուրքիայի հետ միասին։»
0Comments