Թբիլիսիում ցուցարարների նետած Մոլոտովյան կոկտեյլից ոստիկան է հրկիզվել

Մանրամասներ
վրաստան

Թբիլիսիում ցուցարարների մի մասը մոտեցել է խորհրդարանում տեղակայված հատուկջոկատայիններին։

mamul.am-ը փոխանցում է, որ Վրաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 1-ին ցուցարարների թիվը մոտավորապես երկու անգամ ավելի է եղել, քան նախօրեին։

Հաղորդվում է, որ Թբիլիսիում ոստիկանը հրկիզվել է նետված Մոլոտովի կոկտեյլի պատճառով: Բարեբախտաբար նրա վրայի կրակն արագորեն հանգցրել են։

Տեսանյութը հրապարակում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։

Խռովարարները շարունակում են նաև քարեր և ճայթռուկներ նետել անվտանգության ուժերի վրա՝ խորհրդարանի շենքի մոտ։