Լիբանանում ավելի քան 570 հազար ներքին տեղահանվածներ վերադառնում են տուն հրադադարի հայտարարումից հետո։ Այս մասին տեղեկացրել է Լիբանանում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վաչության ներկայացուցչությունը։
Ինչպես նշվել է փաստաթղթում, նոյեմբերի 28-ի դրությամբ ավելի քան 578,6 հազար ներքին տեղահանվածներ սկսել են վերադառնալ իրենց տներ հրադադարից հետո։ Դա կազմում է 899,7 հազար ներքին տեղահանվածների մոտ 65 տոկոսը, որոնք գրանցվել էին 2023թ. հոկտեմբերի 8-ից մինչեւ 2024թ. նոյեմբերի 25-ը։ Զեկույցում նաեւ նշվել է, որ ներքին տեղահանվածների ընդհանուր թվի 51 տոկոսը կանայք են, 49 տոկոսը՝ տղամարդիկ։
0Comments