Ինձ խմբակցությունից չեն հեռացրել, տեղի է ունեցել համատեղ քննարկում եւ դրա արդյունքում որոշում է կայացվել, որ շատ ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը, եթե ես աշխատեմ իմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր: Այս մասին այսօր՝դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նա նշեց, որ բացի դրանից ինքը հանդիպել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Մենք եկել ենք այն եզրահանգման, որ ավելորդ խոսակցություններից, մեկնաբանություններից խուսափելու համար ես շարունակեմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր»,- հայտարարեց նա:
0Comments