Թրամփը Բայդենի որդուն ներում շնորհելն անվանել է չարաշահում

Մանրամասներ
թրամփ բայդեն որդի

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ջո Բայդենի որոշումը որդուն՝ Հանթերին ներում շնորհելու մասին արդարադատության չարաշահման եւ խախտման աղաղակող օրինակ է։

«Արդյո՞ք ներառում է Հանթերին Ջոյի շնորհած ներումը հունվարի 6-ի «պատանդներին», որոնք արդեն մի քանի  տարի գտնվում են բանտում։ Արդարադատության այսպիսի՛ չարաշահում եւ խախտում»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։

Հունվարի 6-ի «պատանդներ» ասելով նա նկատի ունի 2021թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհին մասնակցածներին։ Նորընտիր նախագահը եւ նրա կողմնակիցները պնդում են, որ նրանցից ոմանք ենթարկվել են անարդարացի դատական հետապնդման՝ նրանց դիտարկելով որպես քաղբանտարկյալներ։