Ընդդիմադիր պատգամավորները դիմել են դատարան՝ ընդդեմ ԱԳՆ-ի

Մանրամասներ
նիկոլ արարատ միրզոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը գործընկերներ Աննա Գրիգորյանի, Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ համատեղ դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի։

«Պահանջել ենք ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով մեզ արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։

Դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Նշանակվել է նաև նախնական դատական նիստի օր, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 14-ին։

Մենք հետևողական են լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարևոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում»,-գրել է նա։