Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նոյեմբերի 5-ին իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Սակայն, ըստ ՀՀ ԱԳՆ կայքի՝ ՌԴ–ում ՀՀ դեսպանը դեռ Վաղարշակ Հարությունյանն է, ով այդ պաշտոնին էր նշանակվել 2022-ի հունվարին և պաշտոնավարել էր մինչև այս տարվա օգոստոսը։
Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը նախագահի հրամանագրով ՌԴ–ում Հայաստանի դեսպան է նշանակվել 2024 թվականի օգոստոսի 14–ին։
0Comments