Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման հյուրը դերասան Մոսո Կարապետյանն է:
Հաղորդման ընթացքում դերասանը խոսում է ԱՄՆ-ի կյանքի, տեղափոխման բարդությունների, ամուսնալուծության ու նոր սիրելիի մասին:
StarNews-ը առանձնացրել է հետաքրքիր մտքերը:
Հաղորդման ընթացքում դերասանն ասաց, որ ԱՄՆ տեղափոխվելուց բազմաթիվ դժվարությունների է հանդիպել, սակայն հաղթահարելի է եղել իր համար:
«Այստեղից ԱՄՆ-ն շատ ճոխ է երևում, բայց իրականում այդ ճոխության հակառակ կողմը բավական բարդ է: Ես չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր լքում են հայրենիքը, քանի որ այստեղ ներկայիս իշխանությունը ապագա չի խոստանում»:
Խոսելով որդուն ԱՄՆ-ում մեծացնելու մասին, Մոսոն նշեց, որ հայեցի ու հայ տղա է մեծանում իր որդին:
Հաղորդման ընթացքում վերջինս խոսեց նաև ամուսնալուծությունից հետո նոր սիրելիի հետ ծանոթության մասին:
«Ամուսնալուծությունից 3 տարի անց ծանոթացա Միշելի հետ: Մինչ այդ կորցրել էի հավատս, որ կկարողանամ սիրել»:
Մոսոն նշեց, որ իր սիրելիի մայրիկը եղել է իր քույրիկի դասընկերուհին և հենց այդպես էլ եղել է իրենց ծանոթությունը:
Դերասանը նշեց, որ եկող տարի պատրաստվում են ամուսնանալ:
Մոսոն խոսեց նաև «Ֆուլ հաուս» նախագծի մասին և նշեց, որ այն լավ նախագիծ է եղել և դրանից հետո դերասանը զգացել է դրա բացը:
Նշենք նաև, որ այս տարվա սեպտեմբեր ամսին դերասան Լևս Դավթյանի հարսանիքն էր: Դերասանն ամուսնանում էր մասնագիտությամբ լուսանկարիչ և երեկոների կազմակերպիչ Սոնա Հակոբյանի հետ:
Հարսանիքի քավորը դերասան Մոսո Կարապետյանն էր և հենց այդ օրն էլ դերասանի կողքին էր իր սիրելին`Միշելը:
0Comments