Դիմա Բիլանը որոշել է դիմել կտրուկ ոճափոխության՝ ապշեցնելով իր երկրպագուներին: 43-ամյա ռուս երգիչը որոշել է հրաժարվել տարիների ընթացքում իր ոճային այցեքարտը դարձած մորուքից եւ սափրվել է: Արդյունքով Բիլանը կիսվել է իր ինստագրամյան էջում եւ արժանացել երկրպագուների հավանությանը:
Հրապարակման ներքո մեկնաբանություններ թողած օգտատերերը նկատել են՝ Բիլանն այժմ ավելի երիտասարդ տեսք ունի:
«-20 տարի», «Այնքան երիտասարդ տեսք ունի առանց մորուքի: Այսպես ավելի լավ է», «Ցանկացած կերպարում հմայիչ է»,-news-ի փոխանցմամբ՝ գրել են հրապարակման ներքո:
0Comments