Մակրոնը պարգևատրել է Էլթոն Ջոնին

Պարգևատրումն անցել է առանց լրատվամիջոցների ներկայության

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բրիտանացի փոփ երաժիշտ Էլթոն Ջոնին պարգևատրել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով։ «Իզվեստիա»-ն գրում է, որ պարգևատրումն անցել է առանց լրատվամիջոցների ներկայության՝ Ելիսեյան պալատում։

Երաժիշտը նշել է, որ վաղուց է զգացմունքներ տածում Ֆրանսիայի, նրա մշակույթի, կյանքի և ժողովրդի նկատմամբ։

Մակրոնն էլ իր հերթին ասել է, որ Ջոնին Ֆրանսիայի բարձր պարգևի է արժանացրել ոչ միայն իր աշխատանքի, այլ նաև բարեգործության համար: Երկրի ղեկավարը մասնավորապես նշել է, որ որ Էլթոն Ջոնի հիմնադրամն 1992-ից սկսած իր գործունեության ընթացքում հավաքել է ավելի քան 450 մլն եվրո՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար։ Նա նաև ընդգծել է այնպիսի հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները, ինչպիսիք են տուբերկուլյոզը և մալարիան։

 

Встроенное видео

Emmanuel Macron@EmmanuelMacron

I need your help to save 16 million lives. Join in, I’m counting on you.