«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:
Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է փոքրիկ Արիանայի հետ։ Մայր ու դուստր մեղմ ժպտում են Արիանան մայրիկիր գրկում է, իսկ քնքուշ լուսանկարին կից գեղեցկուհին գրել է․ «Եվ թող ամբողջ աշխարհը սպասի»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ գեղեցկուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր նրա դուստրը՝ փոքրիկ Արիանան։ Փոքրիկը թագ էր կրում։ Լուսինեն քնքուշ կադրը մեկնաբանել էր հետեւյալ գրառմամբ․ «Լրիվ դերի մեջ է»։
0Comments