Արտաքին գործերի նախարարությունը 8մլն 449 հազար 188 դրամով համակարգիչներ է ձեռք բերել «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից։
Հեղափոխական անվանումով ընկերության ծառայություններից օգտվել են նաև Երևանի քաղաքապետարանը, Պաշտպանության նախարարությունը, Վարչապետի աշխատակազմը, էկոնոմիկայի նախարարությունը և մի շարք այլ պետական կառույցներ։
2024 թվականին «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ի հետ կնքվել է շուրջ 98 մլն դրամի պայմանագիր։
Ընկերությունը, զբաղվում է համակարգչային, կենցաղային տեխնիկայի, պահեստամասերի վաճառքով։ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Արամ Ալբերտի Ստեփանյանն է:
Համացանցի բաց աղբյուրներում որևէ տեղեկատվություն չկա, թե ով է Արամ Ստեփանյանը։
0Comments