Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին խոստացել է, որ Թեհրանի արձագանքը Իսրայելի վերջին հարձակմանը տեղի կունենա «ճիշտ ժամանակին», գրում է Tasnim-ը։
Իսլամաբադում երեքշաբթի իր պակիստանցի գործընկեր Մուհամմադ Իսհակ Դարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը, ի տարբերություն Իսրայելի, լարվածության չի ձգտում:
Սակայն Իրանը «ժամանակին կպատասխանի սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ակտին»,-շեշտել է նա՝ նկատի ունենալով հոկտեմբերի 26-ին իսրայելական հարձակմանը, որի հետևանքով զոհվեցին չորս իրանցի զինվորներ և մեկ քաղաքացիական անձ:
0Comments