«Հոգեբան կամ ավելի լավ է հոգեբույժ ուղարկեք ԱԳՆ». Արամայիս Աղաբեկյան

Մանրամասներ
Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցեղասպանության ճանաչման, Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության, ռուսական լծից դուրս գալու, հնարավոր դաշնակիցների հետ հարաբերությունները նոր որակի դարձնելու օրակարգերը ՀՀ ԱԳՆ-ի համար առաջնահերթ չեն։

Նոյեմբերի 9-ի քավության նոխազը ժամանակին այսքանը գիտակցելով էր կառավարության նիստին առաջարկում կով պահել։

Ցնցվող աշխարհում խաղաղության օրակարգի անհնարինությունն էր մարդուն ստիպել գոնե մի հարցում իրեն օգտակար զգալ։

Հոգեբան կամ ավելի լավ է հոգեբույժ ուղարկեք ԱԳՆ, անպետքության զգացումը կարող է շատ ծանր հետևանքների հանգեցնել»:

Աղբյուրը` Արամայիս Աղաբեկյան