Ցեղասպանության թանգարանից 19 գիրք է անհետացել. ի՞նչ կապ ունեն Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը

Մանրամասները՝ տեսանյութում
արարատ միրզոյան

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդայանը, ով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ է, պետք է գնահատական տա ԱԳ նախարարի հայտարարությանը, ըստ որի ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն իրենց առաջնահերթությունների շարքում չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ տեղեկացնելով, որ Արարատ Միրզոյանի եւ Վլադիմիր Վարդանյանի միջեւ քավոր-սանիկական կապ կա:

Նա նաեւ մի բացահայտում արեց՝ նշելով. «2004 թվականին թանգարանում տեղի է ունեցել գողություն, գրքերի անհետացում: Խիստ արժեքավոր 19 գրքեր անհետացել էին՝ վերանորոգման ժամանակ: Նախկին տնօրենը քրեական գործ չէր հարուցել, երբ ես դարձա տնօրեն 2006-ին, առաջիններից մեկը պետք է հարուցեի քրեական գործ: Նախկին տնօրենը հիմնավորեց, որ գործ չի հարուցել, որ աղմուկ չլինի:

Քանի որ իրենք հրաժարվեցին ընդունում-հանձնում իրականացնել, ես հարուցեցի քրեական գործ 207-ի հուլիսին:

Իմ ունեցած տվյալներով, հարցաքննվել են նաեւ այդ տարի թանգարանի ասպիրանտ գիտաշխատող հանդիսացած երկու անձ՝ Արարատ Միրզոյանը եւ Վլադիմիր Վարդանյանը: Իմ խնդիրն է հասկանալ, թե արդյոք գործը կարճվել է զուտ այն պատճառով, որ երկու անձ հավաքագրվել է ԱԱԾ-ի կողմից: Հիշենք, որ Արարատ Միրզոյանը չհերքեց տեղեկությունները, որ ինքը հավաքագրվել է ԱԱԾ-ի կողմից:

Ընդ որում, Արարատ Միրզոյանը փորձել է աղջիկներից մեկի վրա բարդել մեղքը՝ ասելով, որ գողություն կատարողն այդ աղջիկն է:

Ես հիմա ուզում եմ, որ Ժաննա Անդրեասյանը վերաբացի այդ քրեական գործը, մենք տեսնենք,թ ե ինչ ցումունքներ են տվել Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը, եւ փորձենք հասկանալ, թե որտեղից կարելի է գտնել այդ գողոնը»,- հայտարարեց նա: