1926 թ-ի քարտեզով Հայաստանը միացած է Արցախին, անկլավներ գոյություն չունեն, Կապանի օդանավակայանի տարածքը, Արծվաշենն ու Շուռնուխի շրջանը հայկական է

Մանրամասներ

1

ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագիր Ռուբեն Գալչյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով հնարավոր նոր փաստաթղթերի ստորագրման մասին, շեշտեց՝ եթե նման բան տեղի ունենա, ապա հայկական կողմը պետք է հղում անի բացառապես 1926 թվականին տպագրված Խորհրդային Միության քարտեզին։

«Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ այդ քարտեզները պահպանվում են ՌԴ ԳՇ-ում։

Սա նշանակում է, որ Պուտինը նկատի չուներ, օրինակ, 1975-1976 թվականների քարտեզները. նա նկատի ուներ 1926 թվականին տպագրված քարտեզը։ Այդ քարտեզի բնօրինակը, այսինքն՝ այն, որը պատրաստել է ՌԴ Գլխավոր Շտաբը, մենք չունենք։

Եթե մենք խոսում ենք 1926 թվականի քարտեզի մասին, ապա դա շահեկան է Հայաստանի համար։ Այստեղ Հայաստանը միացած է Լեռնային Ղարաբաղին և միայն Աղավնո գետով է բաժանվում։ Կապանի օդանավակայանի տարածքը Հայաստանի տարածքում է, Շուռնուխի շրջանը հայկական է, անկլավներ էլ գոյություն չունեն, Արծվաշենը Հայաստանինն է։ Սա նշանակում է, որ այս քարտեզով անկլավների թեման փակվում է, Ալ լճերն էլ Հայաստանինն են։ Հետևապես՝ մինչև հստակ չիմանանք, թե ո՞ր թվականի քարտեզին են հղում անելու սահմանագծման և սահմանազատման ժամանակ, անհնար է հստակ որևէ բան ասել։

Պարզապես պնդում եմ՝ քանի որ Պուտինն ասում է, որ այդ քարտեզները միայն իրենք ունեն, դա նշանակում է, որ խոսքը վերաբերում է հենց 1926 թվականին տպագրված իմ ասած այս քարտեզին, որովհետև Խորհրդային Միությունում որևէ քարտեզ չէր կարող տպագրվել, եթե դա չէր վավերացվել մի շարք գերատեսչությունների կողմից, իսկ այս քարտեզից, ՌԴ-ից բացի, բացառությամբ Վրաստանի, որևէ այլ երկիր չունի։ Մենք էլ չունենք»,- ասաց քարտեզագիրը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում