Ինչպես է ապրում Հայաստանը «թավշյա հեղափոխությունից» 1 տարի անց

РБК-ի տնօրենը հրապարակել է Փաշինյանի հետ հարցազրույցի անոնսը

 

Ռուսական РБК հեռուստաալիքի տնօրեն Իլյա Դորոնովն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի անոնսը:

Տեսանյութից պարզ է դառնում, որ Փաշինյանը պատմել է «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում կատարված փոփոխությունների մասին:

«Մեր հեղափոխությունը ռոմանտիզմի՝ պրագմատիզմի նկատմամբ հաղթանակ էր»,-ասել է ՀՀ վարչապետը:

Բացի այդ, երկրի ղեկավարը հարցազրույցի ընթացքում պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «շատ լավ» փոխհարաբերությունների մասին:

Հարցազրույցի ուշագրավ հատվածներից մեկն այն է, երբ Փաշինյանը պատմում է, որ «թավշյա հեղափոխության վրա» իրենք ծախսել են մոտ 200 000 դոլար:

Դատելով անոնսից՝ Փաշինյանն ու Դորոնովը հարցազրույցն անցկացրել են անմիջական մթնոլորտում՝ զբոսնելով Երևանի փողոցներով և նույնիսկ մտնելով մթերային խանութներ: