ԱՄՆ նոր վարչակազմում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցերով նոր՝ հատուկ պաշտոն է լինելու։ Այս մասին Հորիզոն լրատվական թողարկման ժամանակ հայտնեց հեռուստալրագրող Արտյոմ Երկանյանը։
«Շատ քիչ բան է հայտնի, համենայն դեպս գիտենք, որ Ջոն Թենի անունով Դոնալդ Թրամփի թիմակիցը հայտարարել է, որ նոր վարչակազմում զբաղեցնելու է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցերով նախագահի հատուկ պետներկայացուցչի պաշտոնը։
Երբեք վարչակազմում նման պաշտոն չի եղել, թե ինչի մասին է խոսքը դժվար է ասել, ինքը Թենին ասել է, որ երդմնակալությունից հետո կներկայացնի մանրամասները։
Այդ երիտասարդ գործչի մասին հայտնի է, որ նա ավետարանական պաստոր է, Այովա նահանգից է, բազմիցս եղել է Հայաստանում, շատ լավ գիտի մեր մշակույթը, անգամ խոսում է հայերեն և հրաշալի է կատարում Կոմիտասի երգերը», մանրամասնեց Երկանյանը։
0Comments