«Ո՞վ կհամարձակվի գնալ Բաքու». Նաիրի Հոխիկյան

Մանրամասներ
Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաշխարհային համաժողովը` COP29-ը, որն ավելի շատ քաղաքական, քան բնապահպանական միջոցառում է։ Հայաստանի իշխանությունը դեռևս որոշում չի կայացրել Բաքու մեկնել-չմեկնելու հարցում։

Ես կարծում եմ, որ հայկական պատվիրակությունը ոչ միայն ընդամենը 1 օրով պիտի մեկնի Բաքու, այլև բարձր, օրինակ՝ ԱԳ նախարարի մակարդակով ելույթ ունենա և ներկայացնի Ադրբեջանի հրեշավոր դեմքը, ցեղասպանական հանցանքները, Արցախի բնության և պատմաճարտարապետական արժեքների նկատմամբ հակամարդկային արարքները, Արցախի ռազմաքաղաքական իշխանության ապօրինի կալանավորումները, հայ ռազմագերիների հետ կապված խնդիրները։ Դա կլինի դիվանագիտություն, որը ծանր հարված կլինի Ադրբեջանի համար։

Բայց դե հասկանում եմ, որ Հայաստանի ներկա իշխանության պաշտոնյաները նաև վախկոտ են։

Ո՞վ կհամարձակվի գնալ Բաքու։ Արարատ Միրզոյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, չեն գնա։

Եթե հանկարծ առյուծի Էրդողանի կաթ խմեն ու մեկնեն էլ, բերանները ջուր առած կնստեն կամ լավագույն դեպքում Ալիևի գրած գրքերը կսեղմեն կրծքին, երջանիկ կժպտան ու կվերադառնան տուն։

Այնպես որ, երևի ավելի լավ կլինի, սրանք չգնան Բաքու»։