Թուրքիայի պայմանը՝ Հայաստանին

Մանրամասներ
նիկոլ էրդողան

Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև [խաղաղության] պայմանագրի ստորագրումից հետո», - ասել է նա «Turkiye» թերթին։

Նրա խոսքով, Անկարան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը համարում է Հարավային Կովկասում կայունության ապահովման կարևոր տարր։ «Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրանց։ Սահմանի սահմանազատման վերաբերյալ վերջին որոշումները այս առաջընթացի լավ օրինակ են»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։