Մինչև 2024-ի ավարտը ակնկալվում է հայտարարել «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մրցույթը։
Դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը:
«Տեխնիկական առաջադրանքի նախագիծը ներկայացվել էր միջազգային գործընկերներին՝ առաջարկություններ, դիտարկումներ ստանալու նպատակով, քանի որ պատրաստվում ենք միջազգային մրցույթ անցկացնել նախագծման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքների ձեռքբերման համար: Դիտարկումները ստացել ենք: Այս պահին նախագիծը լրամշակվում է»,-շեշտեց Բաբայանը:
«Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր 2023 թվականի նոյեմբերին։
0Comments