Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Արագածին էլ նայեցինք, բան չփոխվեց հարևանների մոտ, աչքները մեր մայրաքաղաքի վրա է, կարո՞ղ է սարի պատճառով չի ամեն դեպքում։
Իսկ իրականում սա բացառիկ հանդգնություն է։
Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության, այս դեպքում՝ մայրաքաղաք Երևանի նկատմամբ։
Ադրբեջանը չգիտի, թե էլ ինչպես ցույց տա իր ագրեսիվ նկրտումները, որ մենք հասկանանք ու կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք…»:
Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան
0Comments