Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը

Մանրամասներ
երևան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ձմռան ամիսներին անհարմարություններից խուսափելու և մարդկանց տեղաշարժն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով այժմ «Երքաղլույս» ՓԲԸ ցանցը սպասարկում է հետևյալ ժամանակացույցով։

Քաղաքի արտաքին լուսավորությունը միացվում է ժամը 18:00-ին և առանձին փողոցների դեպքում միացված է մնում մինչև 04:00-ն։

Սեփական խնայողությունների հաշվին, այժմ արդեն ցանցը գործարկվում է նաև առավոտյան արևածագից առաջ՝ 1 ժամով՝ չկրճատելով գիշերային ռեժիմի լուսավորության տևողությունը: