Քաղաքական գիտությունների թեքնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը. |
«Երբ տեղի ունենա (ու թող որ ես սխալվեմ) պետականազրկում, Նիկոլն ամենից բաց տեքստով, հրապարակային մեղադրելու է ողջ ժողովրդին ու էլիտաներին՝ ասելով, որ «ամեն հնարավոր կերպով, սիմվոլով, 44-օրյայի ժամանակ Էրատո ջոկատով (Արտաշեսյան՝ հայկական վերջին արքայատոհմն էր, հաջորդները ոչ հայկական հիմք ունեին), Անկախության հռչակագրի մասին ոչնչացնող տեքստ հնչեցնելով, գրքի էջեր ընդգծել ու ֆոտո անելով, տարածելով, տարբեր այլ սիմվոլներով, անուղակի ու ուղղակի ամեն ձև զգուշացրել եմ ձեզ բոլորիդ, որ մի ձև ինձ հանեք մեջտեղից, որ պետություն ունենանք, իսկ դուք ի՞նչ եք արել. ոչ մի բան», Հետևաբար դուք փայ եք այս ամենում, լուռ և աղմկելով նստած նայել եք, ինչ է կատարվում:
Ի դեպ, նա 2018-ի իշխանահանձնման օպերացիայի ժամանակ իր հարցազրույցներից մեկում ասում էր. «բա ինչո՞ւ չեք գալիս ինձ խփում, հեսա իմ համար քայլում եմ, առանց ախրանա, ինչի՞ ինձ մեջտեղից չեք հանում»:
Աղբյուրը` Ալեն Ղևոնդյան
0Comments