Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը խոսքերով պայքարում է կոռուպցիայի դեմ, մինչդեռ իսկական կոռուպցիան իր թիմակիցների, իշխանավորների մեջ է։ Դրա վառ օրինակը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, այժմ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն է։ |
Վերջինս իր անձնական գործում սեռի վերաբերյալ գրառել է՝ «արու»։ Ինչպես տեղեկանում եմ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 38/13 հասցեի ավտոտնակը 5715․0քմ սպասարկման հողամասով պատկանում է «Հաղարծին» փակ բաժնետիրական ընկերությանը: Վերջինիս լիազորված անձ Գուրգեն Մանթաշյանը դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 38/14 հասցեի 972.2քմ հողամասն ընդլայնման կարգով «Հաղարծին» ՓԲԸ-ին օտարելու խնդրանքով: Համայնքի ավագանին 2024թ. նոյեմբերի 15-ի թիվ 801-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 972․2քմ հողամասն ընդլայնման կարգով «Հաղարծին» ՓԲԸ-ին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը նոյեմբերի 29-ին որոշել է Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 38/13 հասցեի ավտոտնակի սպասարկման 5715․0քմ հողամասին կից գտնվող, Թբիլիսյան խճղ․ թիվ 38/14 հասցեի 972․2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել «Հաղարծին» ՓԲԸ-ին: Հողամասի օտարման արժեքը կազմել է ընդամենը 6 միլիոն 644 հազար 307 դրամ:
Դիլիջան քաղաքի Թբիլիսիյան խճուղում 972 քմ հողամասի շուկայական գինը մի քանի անգամ գերազանցում է 6,6 միլիոն դրամը։ «Հաղարծին» ՓԲԸ-ն Դիլիջանի ճանապարհաշինական ընկերությունն է, որը վերջին տարիներին ճանապարհների շինարարություն և սպասարկում չի իրականացնում, Սևան-Դիլիջան թունելից մինչև միջպետական ավտոճանապարհի Ճամբարակի խաչմերուկ ճանապարհի սպասարկումն իրականացնում է «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ն։ Համացանցում այդ ընկերության մասին որոնում իրականացնելիս ցույց է տրվում azdarar.am կայքում 2021թ․ հունիսի 28-ին ՊԵԿ-ի ծանուցումը «Հաղարծին» ՓԲԸ-ի կողմից չկատարված հարկային պարտավորությունների մասին»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
0Comments