Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանի հետ

Մանրամասներ
մասկ

Միլիարդատեր Իլոն Մասկը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանիի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղիները։

Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրանցի երկու պաշտոնյայի, որոնց անունը չի նշվում:

Ըստ հրապարակման՝ Մասկը և Իրավանին հանդիպել են նոյեմբերի 11-ին Նյու Յորքում, և նրանց «զրույցը կենտրոնացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու վրա»:

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ միլիարդատիրոջ և Իրանի մշտական ​​ներկայացուցչի հանդիպումը գաղտնի վայրում տևել է ավելի քան մեկ ժամ. այն նախաձեռնել է Մասկը, իսկ վայրն ընտրել է Իրավանին։
The New York Times-ի զրուցակիցները հանդիպումը որակել են որպես «դրական» ու «լավ նորություն»։

Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մասկը նախագահի նախկին թեկնածու և ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամիի հետ միասին կգլխավորի Կառավարության արդյունավետության վարչությունը