Խնդրեք, և կտրվի
Ասում են՝ պնդերեսությունը երկրորդ երջանկություն է. բայց չէ՞ որ ոչ ոք չի ուզում աներեսի համբավ ունենալ: Բայց արի ու տես, որ շատ կանանց երջանիկ լինելու համար հենց այդ համառությունն է պակասում: Խոսքն առողջ պնդերեսության, համառության մասին է, այն զգացողության, որ դուք իրավունք ունեք պահանջել այն, ինչ ուզում եք: Չէ՞ որ, եթե դուք չխնդրեք, ձեզ ոչ ոք չի լսի, և ուրեմն ձեր ցանկացածը դուք երբեք չեք ստանա ոչ անձնական, ոչ էլ պրոֆեսիոնալ մասնագիտական կյանքում:
Առողջ պնդերեսություն. ի՞նչ է դա: Սովորաբար մենք աներես անվանում ենք անդուր մարդկանց, ինչ-որ ինքնասիրահարված հանրահայտ մարդկանց, իրականության հետ կապը կորցրած քաղաքական գործիչներին, որոնք կարծում են, թե աշխարհը սկսվում և ավարտվում է իրենցով: Սա անառողջ վարքագիծ է, բարձիթողի վիճակում գտնվող նարցիսիզմ:
Առողջ համառությունն այն է, երբ զգում եք, որ ինչ-որ բան պահանջելու իրավունք ունեք, անգամ, եթե դա չստանաք: Կան բազային բաներ, որոնք բոլորն են ուզում. որպեսզի մեզ հարգեն, չխաբեն, աջակցեն, որ երեխաներն ու ամուսինը տնային գործերում օգնեն, և այլն: Եվ ահա առողջ համառությունն այն է, երբ դուք ինքներդ ձեզ ասում եք, որ իրավունք ունեք ցանկանալ և պահանջել դա:
Եթե դուք դա չեք զգում, չեք էլ խնդրում ձեր ցանկացածը, և այդ պատճառով էլ ամեն ինչ անում եք բոլորի փոխարեն, կամ էլ խնդրում եք, բայց ոչ ոք չի լսում, քանզի հոգու խորքում դուք ինքներդ չեք հավատում, որ իրավունք ունեք խնդրելու: Առողջ պնդերեսությունից զուրկ մարդիկ արտաքինից շատ բարեկիրթ ու մեղմ են թվում, բայց իրենց ներսում եռում են, քանի որ դույզն-ինչ ազդեցություն չունեն իրենց շրջապատի վրա: Իրենք իրենց անտեսանելի են զգում: Հիմնականում այս խնդիրը կանայք են ունենում, որովհետև նրանց մանկությունից սովորեցրել են, որ իրենց ուզածն այնքան կարևոր չէ, որքան ուրիշներինը, հատկապես՝ տղամարդկանցը:
Ինչպե՞ս դառնալ համառ: Սկսեք նրանից, ինչ ուզում եք, բայց սովորաբար չեք խնդրում: Եթե ձեզ դուր չի եկել այն, ինչ ձեզ մատուցել են ռեստորանում, վերադարձրեք: Եթե ձեզ դուր չի գալիս, թե ինչպես է իրեն պահում տան անդամներից որևէ մեկը, ասեք նրան այդ մասին: Պետք չէ գոռալ ու սպառնալ: Կարելի է պարզապես ասել, որ ձեզ դուր չի գալիս, թե ինչպես է նա իրեն պահում այժմ, ապա շրջվել ու դուրս գալ: Դրանով դուք նրանց չեք փոխի, բայց ձեզ ավելի ինքնավստահ ու հարմարավետ կզգաք, քանի որ ասել եք այն, ինչ ուզել եք: Իհարկե, դա դժվար չէ, որովհետև, երբ փոքրուց սովորեցնում են լռել, հետո խոսելը դժվար է լինում:
Այդ պատճառով էլ պետք է սկսել քչից, աստիճանաբար, այն ամենօրյա դիսկոմֆորտի դեմ դուրս գալուց, որն ընդհանրապես ոչ ոք պարտավոր չէ տանել: Սա կարելի է կոչել հակառակ ինդիկատոր: Սա այն անհամապատասխանության զգացողությունն է, որը դուք անընդհատ զգալու եք, դա այն բանի ցուցիչն է, որ դուք ձեր կյանքը փոխում եք դեպի լավը:
Դուք պետք է հասկանաք, որ դա լավ զգացողություն է, պահանջել և խնդրել ամեն օր ինչ-որ բան, որ սովորաբար չեք անում:
Պնդերեսության գործիքը
Որպեսզի համառ բռնակալի զգացողությունը վերածվի ներքին դրական ուժի, որը դուք կկարողանաք օգտագործել՝ երբ ցանկանաք, օգտագործեք հետևյալ ալգորիթմը:
- Մտածեք ձեր ցանկացած բանի մասին՝ թանկարժեք մեքենա, անձնական ժամանակ, գեղեցիկ պարտեզ և այլն: Երբ դուք ամբողջովին գիտակցում եք ձեր ցանկությունները, դադարեք մտածել երազանքի կամ ցանկության օբյեկտի մասին, պարզապես շարունակեք զգալ այդ ցանկությունը և ասեք Տիեզերքին, որ դուք դա ուզում եք, ու պատկերացրեք, որ Տիեզերքը խրախուսում է դա ու ժպտում ձեզ:
- Հիշելով այն մասին, որ դա զուտ ձեր ցանկությունն է, ուժեղացրեք այն՝ Տիեզերքին ասելով՝ ես պահանջում եմ: Տիեզերքն այդ պահանջի համար ուրախ կլինի:
- Իսկ այժմ թող որ ձեր ցանկությունը վերածվի՝ «ես արժանի եմ»-ի, և Տիեզերքը կցնծա:
- Սա վարժություն է, որը ձեզնից կարող է խլել 5-10 վայրկյան, և սա անել կարելի է կամ ամեն օր աթնանալուց հետո, կամ քնելուց առաջ, կամ ցանկացած այլ պահի, երբ ցանկանաք:
Ինչո՞ւ է Տտիեզերքն ուզում, որ մենք առողջ պնդերեսությամբ օժտված լինենք, քանի որ Տիեզերքը միշտ ձգտում է հավասարակշռության և ամբողջականության: Եթե դուք դրանից զուրկ լինեք, շրջապատում մյուսները ձեր փոխարեն լիուլի կունենան դրանից: Ձեր երեխաները ձեզ կշահագործեն, ամուսինը ձեր կարծիքը հաշվի չի առնի, գործընկերներն ու ընկերներն էլ անվերջ զիջումներ կպահանջեն ձեզնից:
2 մեծ տարբերություն
Ինչպե՞ս չափը չանցնել ու ինչպե՞ս տարբերել առողջ պնդերեսությունն անառողջից: Շատ պարզ: Բացասական իմաստով աներես մարդը երբեք ոչինչ չի քննարկում: Նա պարզապես պահանջում է այն, ինչ ուզում է: Չսխալվելու համար հարցրեք ինքներդ ձեզ՝ եթե ինչ-որ մեկն ինձնից նույն բանը խնդրեր, ես կվիրավորվեի՞: Միևնույն ժամանակ մտածեք, թե ինչ է կատարվում ձեր ներսում: Չէ՞ որ դուք միշտ վախենում եք ավելորդ բան խնդրել և դա մեծ մեղք եք համարում: Սակայն հիշեք, որ խնդրելը մեղք չէ, եթե անգամ պատասխանը բացասական է լինելու, հայտնում է168.am-ը:
0Comments