ԱՄՆ-ն ոչ մի առնչություն չունի Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, ասվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավետի հայտարարության մեջ։
Սպիտակ տան հայտարարության համաձայն, Վաշինգտոնը ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և կապ է պահպանում տարածաշրջանի մայրաքաղաքների հետ։
«Ասադի վարչակարգի շարունակական հրաժարումը ՄԱԿ-ի 2254 բանաձևով սահմանված քաղաքական գործընթացին մասնակցելուց և նրա ապավինումը Ռուսաստանին և Իրանին ստեղծել են այն պայմանները, որոնք այժմ ի հայտ են գալիս, ներառյալ Սիրիայի հյուսիս-արևմուտքում Ասադի ռեժիմի դիրքերի կործանումը: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները որևէ առնչություն չունի այս հարձակման հետ, որը գլխավորում է ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամը»:
Միացյալ Նահանգները, իր գործընկերների և դաշնակիցների հետ միասին, կոչ է անում դեէսկալացիայի, քաղաքացիական բնակչության և փոքրամասնությունների խմբերի պաշտպանության և լուրջ և վստահելի քաղաքական գործընթացի, որը կարող է մեկընդմիշտ դադարեցնել այս քաղաքացիական պատերազմը՝ ՄԱԿ-ի 2254-րդ բանաձևին համապատասխան քաղաքական կարգավորման միջոցով: Մենք նաև կշարունակենք ամբողջովին պաշտպանել և պահպանել ԱՄՆ-ի անձնակազմն ու ռազմական դիրքերը, որոնք նախկինի պես անհրաժեշտ են, որ ԻԳԻԼ-ն այլևս երբեք չվերակենդանանա Սիրիայում», – ասվում է Սպիտակ տան խոսնակի հայտարարության մեջ:
0Comments