Բրիտանական իշխանությունները ողջունում են Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածությունը նվազեցնելու համար բանակցություններ սկսելու ռուսական կողմից արվող քայլերը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այս իրավիճակից միակ ելքը երկխոսությունն է, և ես ողջունում եմ այն փաստը, որ Ռուսաստանը ազդանշան է ուղարկել, որ ցանկանում է բանակցություններ սկսել հունվարին»,- ասվում է հայտարարության մեջ։
0Comments