Ինձ համար պատիվ էր տեսնել, թե որքան պայծառ է վառվում Հայաստանի հույսի հուրը. Փելոսի

Մանրամասներ
ա

Այսօր ես հանդես եկա Երեւանում, Գաֆեսճեան արվեստի կենտրոնում, որպեսզի հասկացնեմ, որ Ամերիկան աջակցում է Հայաստանին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

«Ամբողջ աշխարհում ավտոկրատիայի դեմ շարունակվող պայքարում մենք միշտ աջակցելու ենք ժողովրդավարությանն ու ազատությանը։

Իմ ելույթից հետո մեր պատվիրակությունը հնարավորություն ուներ շփվել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ղեկավարների հետ կլոր սեղանի շուրջ։ Նրանք մեզ ներկայացրին իրենց փորձը, եւ մենք քննարկեցինք այն հարցը, թե ինչպես ապահովենք, որպեսզի բոլորը կարողանան ապրել առանց բռնության եւ հակամարտությունների։

Այս դժվար ժամանակներում մենք պետք է հույս ունենանք։ Մենք կարող ենք հույս գտնել Հայաստանի պատմության մեջ, որն աչքի է ընկնում տոկունությամբ եւ ուժով։ Մենք կարող ենք հույս ձեռք բերել արվեստի միջոցով, եւ, ինչպես գրել է բանաստեղծ Պարույր Սեւակը, հուրը երբեք չի մարել, այլ շարունակել է վառվել երկար դարեր։

Ինձ համար պատիվ էր այսօր տեսնել, թե որքան պայծառ է վառվում Հայաստանի հույսի հուրը»,- գրել է Նենսի Փելոսին։