Ալմաթիի օդանավակայանը փակ կլինի մինչև հունվարի 10-ը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օդանավակայանը փակ է մինչև հունվարի 10-ը ժամը 00:00-ն, այսինքն՝ մեկ օրով երկարաձգում ենք»,- ասել է օդանավակայանի մամուլի խոսնակը։
Ավելի վաղ օդանավակայանի մամուլի ծառայությունը հանրապետությունում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին հայտնել էր, որ Ալմաթիի օդանավակայանը փակ է լինելու մինչև հունվարի 9-ի կեսգիշեր:
0Comments