Պատերազմների սկսվելու սպառնալիք կա Վենեսուելայում եւ Պարսից ծոցում, այս եւ մի շարք այլ տարածաշրջաններում կոնֆլիկտային ներուժի վտանգավոր կուտակում է տեղի ունենում: Այս մասին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր ամբողջ համաշխարհային հանրությունը հայտնվել է գլոբալ մարտահրավերների եւ միջազգային անվտանգության սպառնալիքների առաջ: Աշխարհի տարբեր անկյուններում միլիոնավոր մարդիկ բախվել են պատերազմի սպառնալիքին: Սիրիայում, Վենեսուելայում իրադարձությունները, ինչպես նաեև Պարսից ծոցում մեր աչքի առջեւ սրացող իրադրությունը, Իրանը, դրա վառ վկայությունն են», - ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին ելույթ ունենալով՝ ասել է Լեբեդեւը:
Նրա գնահատմամբ՝ հայտնիուժային կենտրոնների ապակառուցողական գործողությունների արդյունքում միջազգային հարաբերություններում կոնֆլիկտային ներուժի վտանգավոր կուտակում է տեղի ունենում, արժեզրկվում են սպառազինությունների վերահսկման պայմանավորվածությունները եւ մեխանիզմները, ռազմականացվում է տեղեկատվական տարածությունը, լարվածության նոր օջախներ են առաջանում»:
Լեբեդեւը նշել է, որ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի ունենում բավականին բարդ միջազգային իրադրության ֆոնի վրա:
«Տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությունն այսօր փլուզվում է ժամանակակից աշխարհում գերիշխելու, իրենց ազդեցության ոլորտը ցանկացած գնով ընդլայնելու ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համառ փորձերի պատճառով», - ընդգծել է Լեբեդեւը:
0Comments