Աշխարհի բոլոր մուսուլմանների համար սրբազան համարվող Մեքքա քաղաքի ամենաառաջին լուսանկարը, որն արվել է 1880-ական թվականների կեսերին, Sotheby's-ի կողմից հանվել է աճուրդի և վաճառվել 250 000 դոլարով:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, լուսանկարի հեղինակը հոլանդացի արևելագետ Կրիստիան Սնուք Հուրգոնջն է, որը, տեղացիներին խաբելով, հավատացրել է, որ կրոնափոխ եղած մուսուլման է և արդյունքում սրբազան քաղաք մուտք գործելու հնարավորություն է ստացել:
Հոլանդացին դարձել է Արևմուտքը ներկայացնող առաջին հետազոտողը, որը կարողացել է Մեքքա մտնել ու հրաշալի կադրեր ֆիքսել՝ ցույց տալով հավատացյալ ուխտավորներին:
Վաճառված լուսանկարը
Մյուս լուսանկարները
0Comments