Samsung-ի սմարթֆոնները 1 տերաբայթ հիշողություն կունենան

Արդիական մոդելներում ներդրված հիշողության առավելագույն ծավալը սահմանափակված է 512 գիգաբայթով

Samsung ընկերությունը հայտնել է սմարթֆոնների համար 1 տերաբայթ հիշողությամբ աշխարհում առաջին կուտակիչի ստեղծման մասին: Դրանք առաջինը կտեղադրվեն կորեական արտադրողի ապագա սմարթֆոններում: Samsung-ի արդիական մոդելներում ներդրված հիշողության առավելագույն ծավալը սահմանափակված է 512 գիգաբայթով, հաղորդում է Vesti-ն:

Նոր մշակումը համեմատելի է պրեմիում դասի նոութբուքերի SSD կուտակիչների հետ, ինչը հնարավորություն կտա հետագայում լիովին հրաժարվել microSD քարտերի օգտագործումից: Embedded Universal Flash Storage (eUFS) ներդրված  ֆլեշ հիշողության մոդուլում հնարավոր է 10 րոպե տեւողությամբ 4K UHD (3840x2160)  որակի 260 հոլովակ պահպանել:

Տվյալների շարունակական ընթերցման արագությունը մինչեւ 1000 Մբայթ է, ձայնագրություններինը՝ մինչեւ 260 Մբայթ: Նոր չիպի տարողությունը երկու անգամ ավելի մեծ է, նախորդից 512 ԳԲ-ով ավելին, սակայն չափերը նույնն են՝11,5 х 13 մմ:

1 տերաբայթով  eUFS հիշողությամբ կհալարվեն Samsung-ի ինչպես սեփական սարքերը, այնպես էլ այլ արտադրողների արտադրանքները:

Մեծ է հավանականությունը, որ առաջին մեծածավալ կուտակիչը կհայտնվի Galaxy S10 եւ S10+-ում: Դրանք, հավանաբար կներկայացնեն փետրվարի 20-ին: