Իսրայելը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել տարհանվել

Մանրամասներ
բանակ

Պատանդների վերաբերյալ բանակցությունների ձախողման պայմաններում Իսրայելի պաշտպանության ուժերը սկսել են Գազայի հատվածի Ռաֆահի սահմանային շրջաններից խաղաղ բնակիչների տարհանումը: Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 6-ին, lurer.com-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ynet News-ը։

«Իսրայելի պաշտպանության ուժերն ընդլայնում է հումանիտար գոտին Ալ-Մավասիում և կոչ է անում բնակչությանը ժամանակավորապես տարհանվել Ռաֆահի արևելյան թաղամասերից դեպի ընդլայնված հումանիտար գոտի»,- հայտնում է հրատարակությունը։

Նախօրեին, ինչպես հաղորդում էր The Times of Israel-ը, հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ չէ բանակցություններին, ուստի երկրի զինված ուժերը «մոտ ապագայում» հարձակում կսկսեն Ռաֆահի վրա։

«Այս պատերազմում մենք հստակ նպատակներ ունենք։ Մենք հավատարիմ ենք ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը և պատանդներին ազատելուն: Մենք բանակցություններին տվել ենք որոշակի ժամանակ օպերատիվ գործողությունների որոշակի ուշացումով, որպեսզի ևս մեկ անգամ փորձենք ազատել պատանդներին»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը։