Արգելափակելով նավահանգիստները Իսրայելից ներմուծման և արտահանման համար՝ Էրդողանը խախտում է պայմանավորվածությունը. ԱԳ նախարար

Մանրամասներ
իսրայել

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն անդրադարձել է Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու որոշմանը:

«Էրդողանը խախտում է պայմանավորվածությունները՝ արգելափակելով նավահանգիստները Իսրայելից ներմուծման և արտահանման համար։

Ահա, թե ինչպես է իրեն պահում բռնապետը՝ արհամարհելով թուրք ժողովրդի և գործարարների շահերը, անտեսելով միջազգային առևտրային համաձայնագրերը»,–ընդգծել է նախարարը:

Նա հավելել է՝ հանձնարարել է ԱԳՆ գլխավոր քարտուղարին անհապաղ կառավարության բոլոր համապատասխան կողմերի հետ զբաղվել Թուրքիայի հետ առևտրին այլընտրանքներ գտնելով՝ կենտրոնանալով տեղական արտադրության և այլ երկրներից ներմուծման վրա։ 

«Իսրայելը դուրս կգա հզոր և համարձակ տնտեսությամբ: Մենք հաղթում ենք, իսկ նրանք կորցնում»,–շեշտել է Իսրայելի արտգործնախարարը: 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ  Bloomberg–ի փոխանցմամբ, Թուրքիան մայիսի 2-ից դադարեցրել է Իսրայել արտահանումները և ներմուծումներն Իսրայելից: Թուրքիան, սակայն, պաշտոնապես չի հայտարարել այդ մասին: