Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Այս մասին հայտնում Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Բաքվում Լուկաշենկոն պաշտոնական բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Երկու ղեկավարների հանդիպումը կանցկացվի դեմ առ դեմ և ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։
Կքննարկեն երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը՝ շեշտը դնելով տարբեր ոլորտներում առևտրատնտեսական կապերի ընդլայնման և արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցային փոխգործակցության զարգացման վրա։
0Comments