Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին

Մանրամասներ
չին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար անհրաժեշտ է ստեղծել նոր արդյունավետ կառույց՝ համաշխարհային անվտանգությունն ապահովելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն՝ մեջբերելով Չինաստանի նախագահի խոսքերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Ուկրաինայի ճգնաժամի հիմնարար լուծումը հավասարակշռված, արդյունավետ և կայուն անվտանգության նոր ճարտարապետության ստեղծմանը նպաստելն է»,- ասել է Չինաստանի նախագահը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Սի Ծինփինը, Պուտինին ծանոթացնելով Ուկրաինայի հարցում Չինաստանի դիրքորոշման հետ, ընդգծել է, որ ցանկացած լուրջ խնդրի լուծում պետք է ուղղված լինի ոչ միայն ախտանշանների, այլև բուն պատճառի վերացմանը։