Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին Չինաստանում թույլ չեն տվել մտնել Ժողովրդական հավաքների տուն, որտեղ բանակցություններ էին ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև, նշել է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։
Կազմակերպիչների մոտ հարցեր են առաջացել կապված Շոյգուի կրծքանշանի հետ, որն անհրաժեշտ էր շենք մուտք գործելու համար։
«Եվ Անվտանգության խորհրդի քարտուղարը ստիպված էր սպասել ավելի քան մեկ-երկու րոպե, մինչև հարցը վերջնականապես լուծվեր իր օգտին, իսկ մինչ այդ նա, դռան մոտ կանգնած, ներս է ճանապարհել առնվազն տասը գործընկերոջ»,- նկարագրել է «Կոմերսանտի» հատուկ թղթակիցը ծագած խառնաշփոթը։
Բանակցությունները տեղի են ունեցել նեղ և ընդլայնված ձևաչափով։
Շոյգուն Չինաստանում ստիպված է եղել դռան մոտ սպասել՝ խորհրդարանի շենք մտնելու թույլտվության համար
Մանրամասներ
0Comments