Ադրբեջանի խորհրդարանը (Միլի Մեջլիս) մանրամասներ է հայտնել երեկ՝ Ժնևում, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև կայացած բանակցություններից։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ֆոնին երկու երկրների խորհրդարանների կողմից խաղաղ գործընթացին աջակցելու հետ կապված հարցերը։
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը խորհրդարանների միջև»,- ասվում է Մեջլիսի տարածած հաղորդագրության մեջ։
0Comments