Ի՞նչ պետք է անեք՝ թարմ ու առողջ մաշկ ունենալու համար

Մանրամասներ

ա

Երբեւէ մտածել եք, թե ինչ օգտակար նյութեր եւ վիտամիններ է պարունակում կիտրոնի կեղեւը։ Պետք է այն դեն նետել, թե օգտագործել։ Պատասխանը մեկն է. այն ոչ միայն պետք չէ դեն նետել, այլեւ հարկավոր է օգտագործել։

Այն փաստը, որ կիտրոնը մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում, գիտեն բոլորը։ Բայց ոչ բոլորն են տեղյակ, որ կիտրոնի կեղեւը կարելի է կիրառել առողջ քուն ապահովելու, եղունգները ամրացնելու, դեմքի մաշկի գույնը բարելավելու համար։

Այսպիսով, քնի որակը կարգավորելու համար պետք է կիտրոնի կեղեւը մանր կտրատել ու դնել անկողնու մոտ առկա աթոռի վրա։ Կիտրոնի հոտը տարածվում է ամբողջ սենյակով, ինչի արդյունքում մեր օրգանիզմը հանգստանում ու առողջ քուն է մտնում։

ա

Եղունգները ամրացնելու համար պետք է կիտրոնի նոր կտրատած կեղեւի ներքին մակերեսը շփել եղունգներին։ Այս գործընթացը նախընտրելի է կատարել գիշերային ժամերին։ Մեկ շաբաթ անց եղունգներն ավելի ամուր ու դիմացկուն կլինեն։    

Թարմ ու առողջ մաշկ ունենալու համար հարկավոր է կիտրոնի կեղեւի ներքին մակերեսը քսել դեմքին։ Այնուհետեւ պետք է լվացվել ու խոնավեցնող քսուք օգտագործել։ Ի դեպ, կարելի է նաեւ քսուքի մեջ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ լցնել, եւ արդյունքն ավելի ակնհայտ կլինի։ Մաշկը գեղեցիկ փայլ կստանա, իսկ հոգնածությունը կանհետանա: