Գերչակի յուղը (Касторовое масло) մազերին, հոնքերին և թարթիչներին փարթամություն և աճ է հաղորդում: Գերչակը հարուստ է վիտամին E-ով, հանքանյութերով և ունի ուժեղ հակաբակտերիալ և հակասնկային հատկություն:
Ըստ healthyfoodhouse.com-ի՝ գերչակի յուղը հարուստ է ճարպաթթուներով, և դրա 90%-ը բաղկացած է ռիցինոլեիկ կոչվող թթուներով: Գիտնականների խոսքերով՝ այս թթուներն արդյունավետ են տարբեր տեսակի վիրուսներ, բակտերիաներ և սնկային հիվանդություններ կանխարգելելու և բուժելու համար:
Նախկինում մարդիկ գերչակն օգտագործել են՝ որպես լուծողական միջոց: Այն լայնորեն կիրառվում է տարբեր հիվանդությունների դեպքում: Այն և՛ էժան միջոց է, և՛ արդյունավետ: Ռուսները գերչակի ցողունն օգտագործում են տեքստիլ արդյունաբերության մեջ:
Գերչակը նաև հայտնի է՝ որպես ամենաուժեղ թունավոր բույսերից մեկը, սակայն, մի անհանգստացեք, գերչակի յուղը թույն չէ: Վերամշակման ժամանակ դրա թունավոր բաղադրիչները մնում են սերմերում:
Գերչակի յուղը հարուստ է վիտամին E-ով, հանքանյութերով, պրոտեիններով և ունի հզոր հակաբակտերիալ և հակասնկային հատկանիշներ: Գերչակի յուղը հարուստ է ճարպաթթուներով:
Գերչակի յուղի օգտակար հատկանիշները
Գերչակի յուղը շատ արդյունավետ է, և դրա օգտակար հատկանիշների ցուցակն անվերջ է.
- Գերչակի յուղը մազերին փարթամություն և աճ է հաղորդում: Այն հարուստ է «օմեգա-9» ճարպաթթուներով, որոնք սնուցում են մազարմատները: Մատների միջոցով մերսեք գլխամաշկը գերչակի յուղով:
- Գերչակի յուղը լավացնում է ավշային հոսքը: Բժիշկ Դեյվիդ Ուիլյամսը բացատրում է. «Ոչ մի դեղահաբ այնքան չի լավացնում ավշային հոսքը, որքան գերչակի յուղը»:
- Հզոր հակաբորբոքային հատկանիշներ ունի: Գերչակի յուղը հարուստ է ռիցինոլեիկ թթուներով, որոնք հայտնի հակաբորբոքային հատկանիշներ ունեն: Յուղը նվազեցնում է բորբոքումներն ու այտուցները:
- Բուժում է սնկային ինֆեկցիաները:
- Բուժում է ստամոքսաղիքային խնդիրները:
- Ցիկլի խախտման դեպքում օգտակար միջոց է:
- Օգտակար է միգրենի, արևայրուքի, մաշկային խնդիրների դեպքում
Մաշկային խնդիրների դեպքում վնասված մաշկը տրորեք գերչակի յուղով՝ բուժելով դրանք սնկային ինֆեկցիաներից, գորտնուկներից, բշտիկներից, և այլն:
0Comments