Նրբագեղ կազմվածքի գաղտնիքները. խորհուրդներ մասնագետից

Կարելի՞ է արդյոք ուտել վեցից հետո

կին

Progorod59.ru պորտալը զրուցել է Պերմից սննդաբան Անաստասիա Չերնիխի հետ եւ պարզել ` կարելի՞ է արդյոք ուտել վեցից հետո, արդյո՞ք մակարոնեղենն ու կարտոֆիլն այդքան վնասակար են նիհարելու համար եւ ինչից առաջինը պետք է սկսել այն մարդուն, ով որոշել է նիհարել:

Ըստ սննդաբանի` ծոմը լավ, սակայն բժշկական մարտավարություն է նիհարելու համար, եւ ոչ բոլորին է թույլատրվում ավելրոդ քաշից ազատվելու նախնական փուլում: Քանի որ, որպես կանոն, ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ նյութափոխանակությունը դանդաղ է: Երբ մենք սովում ենք, ապա ավելի ենք դանդաղեցնում մեր նյութափոխանակությունը, քանի որ օրգանիզմը սթրես է տանում, անցնում է էներգախնայողության ռեժիմի, եւ քաշի կորուստը տեղի է ունենում մկանային զանգվածի եւ ջրի հաշվին, այլ ոչ թե` ճարպի:

կին

Նա նշել է, որ 18:00-ից հետո ուտել կարելի է, իսկ ոմանց համար` նույնիսկ անհրաժեշտ: Ամենակարեւորը երեկոյան հեշտ մարսվող սպիտակուցներ ուտել: Օրինակ, ձուկ եւ ոչ օսլայացվախ բանջարեղեններ` լոլիկ, վարունգ, պղպեղ: Ժամը 8:00 հետո սննդից հրաժարվելը ոչ բոլորին է հարմար, քանի որ բոլոր մարդկանց օրվա գրաֆիկը բոլորովին տարբեր է: Ուստի սննդի ընդունման ժամանակը եւ հաճախությունը միշտ պետք է ընտրվի անհատական կերպով:
Մասնագետը նաեւ հաստատել է, որ կանաչ թեյը պոլիֆենոլների պարունակության պատճառով նպաստում է քաշի կորստին, սակայն միայն կանաչ թեյը բավարար չէ արդյունքի հասնելու համար: Ի դեպ, այս նյութերն ամենաշատը պարունակվում են ուլուն տեսակի թեյի մեջ:

կին

Մասնագետը պատմել է նաեւ այն մասին, թե ինչ քաղցրավենիք կարելի է ուտել նիհարելիս:

«Իհարկե, եթե դուք գտնվում եք քաշի կորստի փուլում, ավելի լավ է հրաժարվել քաղցրավենիքից: Բայց երբեմն կարելի է թույլ տալ մի կտոր մուգ շոկոլադ կամ զեֆիր ուտել: Քաղցրավենիքը չպետք է ձեր առաջին կերակուրը լինի, իսկ քաղցր լավ է ուտել օրվա առաջին կեսին: Ամենասարսափելին ճարպի համադրությունն է շաքարավազի հետ, օրինակ` թխուկները, տորթերը, հրուշակեղենը»,- ասել է Անաստասիա Չեռնիխը:

Նա նաեւ ցրել է այն միֆը, որ ցածր յուղայնությամբ սնունդն օգնում է նիհարել: Մասնագետի խոսքով` դրանք հաճախ խանգարում են նիհարել, քանի որ օսլա եւ շաքար են պարունակում: Քանի որ առանց այդ հավելումների դրանք բոլորովին անհամ կլինեին:

կին

Սննդաբանը հավելել է, որ եթե դիետան թերապեւտիկ չէ, երբեմն կարելի է ողջամիտ քանակությամբ կարտոֆիլ եւ մակարոնեղեն ուտել: Գլխավորը նման ճաշատեսակների դեպքում չմոռանալ բանջարեղենի տեսքով գարնիրի մասին: Իսկ ընդհանրապես` այս ամենն ինդիվիդուալ ​​է: