Պարզվել է անսպասլի գործոն, որն ազդում է ճարպակալման վրա:
Պարզվում է՝ մարմնի զանգվածի բարձր ինդեքսը նկատվում է նրանց մոտ, ովքեր ապրում կամ աշխատում են ֆաստֆուդի կետերի մոտակայքում: Այս մասին գրում է Արիզոնա նահանգի համալսարանի տնտեսագետ Ադրիանա Դորնելեսը (Adriana Dornelles) PLoS One ամսագրում հրապարակված հոդվածում:
Դորնելեսը 2 տարվա ընթացքում հետեւել է Նոր Օռլեանի 700 բնակիչների կյանքին:
Պարզվել է՝ նախագծի մասնակիցների մարմնի զանգվածի ինդեքսը մեծապես կախված է եղել նրանից, թե որքան արագ սննդի կետեր են նրանց տնից կամ ճանապարհից գտնվել մոտ 1 կմ հեռավորության վրա:
Նման իրավիճակ է նկատվել նաեւ սուպերմարկետների դեպքում, որոնց տեսականում ընդգրկված են էժան եւ բարձր կալորիականությամբ մթերքներ:
Մինչդեռ լավ խոհանոցով ռեստորանների, ինչպես նաեւ ցածր կալորիականությամբ եւ դիետիկ սնունդ վաճառող խանութների առկայությունը 01. կետով նվազեցրել է մարմնի զանգվածի ինդեքսը:
Ֆաստֆուդի կետերը, հակառակը, ՄԶԻ-ն բարձրացրել են 0.7 կետով:
0Comments