Բրգաձեւ սոճու յուղը մեծապես կիրառվում է կոսմետիկ միջոցներ պատրաստելու հարցում։ Յուղը պարունակում է 40 ակտիվ նյութ, որոնք թույլ են տալիս օգտագործել այս միջոցը գլխամաշկի խնդիրներից ազատվելու նպատակով։ Այսօր առաջարկում ենք երկու դիմակ, որոնց միջոցով կարելի է ավելի առողջ ու ամուր մազեր ունենալ։
Մազերն ամրացնող դիմակ
Այս դիմակի օգնությամբ կարելի է ամրացնել մազերը, խթանել դրանց աճը եւ ազատվել մազաթափության խնդրից։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է 2-3 կաթիլ բրգաձեւ սոճու յուղ, 4 ճաշի գդալ սոխի հյութ (թարմ քամած) եւ մեկ ճաշի գդալ բնական մեղր։ Բոլոր բաղադրիչները պետք է լավ խառնել եւ միատարր զանգված ստանալ։ Այնուհետեւ դիմակը կարելի է քսել մազարմատներին եւ 30 րոպե անց լվանալ մազերը։ Ի դեպ, դիմակը քսելուց հետո պետք է մազերը պոլիէթիլենային տոպրակով կամ սրբիչով ծածկել։
Դիմակ՝ յուղոտ մազերի համար
Այս դիմակը նախատեսված է միայն յուղոտ մազերի համար։ Այս դեպքում բրգաձեւ սոճու յուղը հիանալիորեն սնուցում է վարսերը։ Դիմակի պատրաստման համար հարկավոր է երկու կաթիլ եթերային յուղը խառնել մեկ ձվի դեղնուցով եւ երեք ճաշի գդալ ռոմով ու կոնյակով։ Դիմակը պետք է քսել խոնավ մազերին՝ սկզբում մազարմանտներին, իսկ հետո վարսերի ամբողջ երկայնքով մեկ։ 20-30 անց դիմակը կարելի է լվանալ տաք ջրով։
Աղբյուրը՝ news.am
0Comments