Լավ մազերը հավասար են լավ օրվա․ Քայլի Ջեններ

Օրվա լավ սկզբի գաղտնիքը

1

«Լավ մազերը հավասար են լավ օրվա»,- Instagram-ում հրապարակած իր նոր լուսանկարն այդպես է մակագրել է միլիարդատեր, պարզապես գեղեցկուհի Քայլի Ջենները։ Նա գիտի՝ ինչպես օրը դրական սկսել, միեւնույն ժամանակ թրենդ վերադարձնել 70-ականների ոճը։

Ինչպես կարող է առավոտից տրամադրությունը չբարձրացնել կարճ, սպիտակ զգեստը, որը զարդարված է ծոպերով։ Իսկ եթե այն համադրված է խոշոր ականջօղերի հետ, կարող եք համարել, որ օրը հաջողվել է։ Ծոպերը միահյուսվում են շքեղ մազերի հետ, փայլում է Կալիֆոռնիայի արեւը... Քայլին, անխոս, հրաշարալի տեսք ունի այս միջավայրում։

Լուսանկարը հատկապես դուր է եկել Քայլիի քրոջը՝ Քլոե Քարդաշյանին։ Նա մեկնաբանություններում սրտիկի տեսքով սմայլիկներ է թողել։ Եվս մեկ գաղտնիք կա՝ ճիշտ կոսմետիկա։ Քայլին դիմահարդարվում է իր ապրանքանիշի արտադրանքով, որը դեռ վաճառքի չի հանվել։ Այժմ հասանելի է միայն գովազդը, որի համար երիտասարդ միլիարդատերն ընկերոջը համոզել է իրեն տալ դեռեւս չհրապարակված երգը։