Աշխարհում առաջին անգամ գեղեցկության մրցույթ կանցկացվի արհեստական բանականության միջոցով ստեղծված կանանց համար, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հաղթողը կաստանա 20,000 դոլար մրցանակ:
Մրցույթը կկոչվի Fanvue Miss AI. դրա շրջանակում գեղեցկուհիները կմրցեն ժյուրիի առջև, որի շարքում կլինեն արհեստական բանականությամբ ստեղծված երկու ինֆլյուենսեր՝ Այտանա Լոպեսը և Էմիլի Պելլիգրինին, որոնք յուրաքանչյուրը հարյուր հազարավոր հետևորդներ ունեն սոցիալական ցանցերում:
Մրցույթի կազմակերպող Fanvue-ն ակնկալում է ընդունել հազարավոր մասնակիցների հայտեր:
Չնայած մրցույթի մասնակիցներն իրական կանայք չեն, այնուամենայնիվ նրանք պետք է պատասխանեն գեղեցկության մրցույթներում դասական դարձած հարցերին, ինչպիսիք են՝ «ո՞րն է Ձեր երազանքը՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար»:
0Comments